07.04.2023|
19:42
1938 թվականին նացիստները տիրացան Ավստրիայի, Չեխոսլովակիայի ու Դանցիգի ոսկու պաշարներին։ Հետագայում դրանց գումարվեցին նաև Բելգիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լեհաստանի ու այլ գրավյալ տարածքների ոսկու պաշարները։ Պատմաբան Ալեքսանդր Մոսյակինն իր «Թալանված Եվրոպա» գրքում գրում է, որ միայն օկուպացված խորհրդային Ուկրաինայի խնայբանկերից նացիստները երեք վագոն ոսկի են հանել։ Սրան պետք է գումարել այն ամենը, ինչ նացիստներն առգրավել են մասնավոր բանկերից, ոսկերչական խանութներից, եկեղեցիներից, թանգարաններից ու Նացիստական Գերմանիայի եկամտի ամենազարհուրելի աղբյուրից՝ հրեաներից: